Ֆիլիպինների կողմից ներթափանցած խաղաղօվկիանոսյան «Քալմեջի» թայֆունը կաթվածահար է արել Հոնկոնգի կյանքը: Քաղաքում սկսվել են տեղատարափ անձրեւներ եւ մինչեւ 166 կմ/ժ արագությամբ քամիներ: Եղանակի պատճառով այսօր փակվել են դպրոցները, կառավարական հաստատությունները, բանկերը: Չեն գործում նաեւ Հոնկոնգի ֆոնդային բորսայի առավոտյան աճուրդները:
«Չեկ Լապ Կոկ» միջազգային օդանավակայանում չեղարկվել կամ դադարեցվել են տասնյակ չվերթներ: Ալիքների պատճառով դադարեցվել է նավերի երթեւեկությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ օդերեւութաբանների` թայֆունի էպիկենտրոնն այժմ գտնվում է Հարավկորեական ծովում` Հոնկոնգից 390 կմ հարավ-արեւմուտք: Հզոր փոթորիկը շարժվում է հարավկորեական Հայնան եւ Վիետնամի հյուսիսային նահանգների ուղղությամբ: