News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսման պատճառով պարտադիր զինծառայությունը տարկետելու իրավունքի չեղարկման կողմնակից է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում, անձամբ հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության կողմից մտցրած նմանատիպ փոփոխություն առաջարկող օրենսդրական փաթեթին:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար: «Պարտադիր զինծառայության տարկետման իրավունքի չեղարկումը անհրաժեշտ է կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար: Դա նաեւ կբարձրացնի վստահությունը Զինված ուժերի նկատմամբ», - համողված է նախարարը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» պատգմավաորական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ քարուղար Թեւան Պողոսյանը առաջարկում են չեղարկել ուսման պատճառով զինծառայության տարկետման իրավունքը: Սեպտեմբերի 12-ին ընդդիմադիր պատգամավորները «Զինվորական ծառայություն անցնելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկ են ներկայացրել: 

Նշենք, որ անկախության գործնականում բոլոր տարիներին Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամներ փորձել են չեղարկել տարկետումը՝ արժանանալով հասարակության կտրուկ հակազդմանը:

Մի քանի տարի առաջ տարկետման իրավունքը տարածվում էր միայն պետպատվերով սովորողների համար՝ միաժամանակ կտրուկ կերպով կրճատելով դրանց քանակը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ