News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդում 65-ամյա կինը ինքնասպան է եղել՝ Բանգկոկի մոտակայքում գտնվող կենդանաբանական այգի այցելության ժամանակ ցատկելով կոկորդիլոսներով լի լճակը, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Նշվում է, որ կինը ցատկել է ավելի քան 100 հասուն կոկորդիլոսներով լի լճակը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Կնոջ քույրը հայտարարել է, որ մահացածը տառապում էր սթրեսից ու դեպրեսիայից: Այս վայրերում այցելուների անվտանգության մակարդակը շատ թույլ է: Մարդիկ կոկորդիլոսներից պաշտպանված են ցանկապատով, որը չի գերազանցում մարդու միջին հասակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ