News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չնայած Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող դիմադրությանը՝ Կրեմլն ու Սպիտակ տունը միակարծիք են Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում ինչպես Սոչիի, այնպես էլ Ուլեսում կայացած եռակողմ հանդիուպմը, որտեղ բոլոր կողմերը հաստատեցին, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ռազմական գործողությունները անընդունելի են: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին ապացուցեց իր կենսունակությունը, նշեց քաղաքագետը: 

Մեկնաբանելով Բաքվի բարձրագույն ղեկավարության կողմից ոչ վաղ արված բարձրագոչ հայտարարությունները, եւ դրանից հետո բանակցությունների ժամանակ հավասարակշռված դիրքորոշումը՝ Մինասյանը նշեց. «Չնայած նրան, որ այս շիլան պատրաստեցին ադրբեջանական իշխանությունները, Բաքվում շատ լավ են պատկերացնում պատերազմի գինը եւ հազիվ թե վճռեն վճարել դրա համար, հատկապես օգոստոսյան իրադարձություններից հետո, երբ կրկին ակնհայտ դարձավ, որ Հայաստանը ոչնչով չի զիջում, ավելին՝  ռազմատեխնիկական համատեքստում դեռ մի բան էլ գերազանցում է Ադրբեջանին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները օգոստոսի 10-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ  հանդիպեցին Սոչիում: Սեպտեմբերի 5-ին, Ուլեսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ-Քերի եռակողմ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ