Հարավաֆրիկյան Հանրապետության Սովորական սպառազինության վերահսկողության ազգային կոմիտեն զեկույց կներկայացնի Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ:
կքննարկի Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի խորհրդարանի պատգամավոր Դեւյվիդ Մայնեյերը արդարադատության նախարարին նամակ է ուղարկել՝ նշելով տարածաշրջանի երկրներին սպառազինություն վաճառելու փաստի մասին, հաղորդում է iol.co.za-ն:
2012թ. ՀԱՀ-ը Ադրբեջան է արտահանել 40 դիպուկահար մարտագլխիկներ: Համաձայն կոմիտեի զեկույցի, երկիրը նաեւ 100 գնդացիր է արտահանել Հայաստան:
«Մենք պետք է կատարելապես վստահ լինենք, որ Հարավային Աֆրիկան չի նպաստելու տարածաշրջանային անկայունությանը՝ վաճառելով սովորական սպառազինություն, որոնք կօգտագործվեն ղարաբաղյան շրջանում կամ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ», - հայտարարել է Մայնեյերը՝ հավելելով, որ ինքը հետագա պարզաբանման համար կրկին հարցում կուղարկի: