News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շատերը, ովքեր ուսումնասիրում են Եվրասիայում ձգձգված տարածաշրջանային հակամարտությունների քաղաքականությունը, գիտեն, որ վեճի ընդլայման հարցում առավելապես շահագրգռված է լինում արտաքին բանակցողը: Այս մասին «Washington Post»-ում հրապարակված «Ուկրաինայի անջատական շրջանը դե-ֆակտո երկիր է դառնում» վերնագրով հոդվածում գրել է ամերիկյան պրոֆեսոր Չարլզ Քինգը:

Նա հիշեցնում է, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը գոյություն ունեն արդեն ավելի քան 20 տարի, չնայած այն հանգամանքին, որ նրանց անկախությունը միջազգային հանրություն չի ճանաչել (միայն Ռուսաստանն է ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան): «Կարելի է կարծել, որ այդ երկրներն ու տարածաշրջաններն իրենք կցանկանային դադարեցնել վեճը, բայց դրա փոխարեն բոլորը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում են»,- գրում է հեղինակը:

Քինգը նշում է, որ երբեմն այդ տարածաշրջաններում բռնության դեպքերը սրվում են: Ինչպես, օրինակ, 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցավ Վրաստանում: Բռնությունը կարող է նորից բռնկվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես այդ եղավ վերջերս:

«Սակայն հիմնական հավասարակշռությունն արգելակում է հակամարտության իրական լուծմանն ուղղված դժվարին ջանքերի գործընթացը: Այդ տարածաշրջանների փորձը նաեւ կարեւոր դասեր է պարունակում Ուկրաինայի համար, որտեղ, թվում է, արդեն նման գործընթաց է սկսվել»,- նշում է պրոֆեսորը:

Նրա կարծիքով, Նովոռոսիան կարող է դառնալ «Եվրասիայի չճանաչված հանրապետությունների արշիպելագի վերջին անդամը. ընկերակցություն, որը բավականաչափ ուժեղ կամ բավականաչափ լեգիտիմ չէ, որպեսզի հասնի միջազգային հանրության լիարժեք աջակցությանը, բայց եւ բավականաչափ թույլ չէ, որպեսզի ավելի մեծ չափով վերահսկվի նախկին հայրենիքի կողմից»:

Խոսելով տարածաշրջանի այդ բնակիչների մասին՝ հեղինակը հիշեցնում է, որ նրանք իրենց վրա զգացել են պատերազմի եւ բռնության սարսափները, ինչը «նրանց ստիպել է անհանգստանալ ճանաչված կառավարությունների պայմաններից, եթե անգամ այդ կառավարություններն աջակցություն ունեն միջազգային հանրության կողմից եւ տեղ ունեն ՄԱԿ-ում»:

«Անկախ վատ պահվածքի հավասարակշռությունից՝ ուկրաինական հակամարտությունում կենտրոնական կառավարությունը հակամարտության միակ կողմն է, որը, կարելի է ասել, ծանր զենք է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ: Այդ փաստը հիմա կրկնվելու է Նովոռոսիայում ապրելու համար ձեւավորվող պայքարում. նույն կերպ, ինչպես այդ տեղի է ունեցել Մերձդնեստրի, Աբխազիայի եւ այլ տարածաշրջանների բնակիչների պարագայում»,- գրում է Քինգը:

Նրա կարծիքով, կարեւոր է այն փաստը, որ մարդկանց ավելի շատ մտահոգում է, թե ինչպես են իրենք ապրում, քան այն, իրենք ապրում են ճանաչված երկրում, թե՝ ոչ: Եթե այդ տարածաշրջաններում ապրող մարդիկ տառապեին իրենց ռեժիմից կամ կարոտախտով հիշեին անցյալը, ապա, հնարավոր է, այդ երկրների կառավարություններին կհաջողվեր համոզել նրանց: Սակայն ոչ մի դեպքում այդպես չէ: Նրանք նորմալ են ապրում, վաստակում են, իրենց երեխաներին ուղարկում են համալսարան եւ մեկնում են արտերկիր: «Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի դժվարանում է ստատուս-քվոն փոխելը, որի շուրջ շարքային մարդիկ արդեն կառուցել են իրենց կյանքը»,- ընդգծում է հեղինակը:

«Եվրասիայի վիճելի մյուս շրջանների փորձը մատնանշում է Ուկրաինայի հեռանկարը. հրադադարի հաստատումն եւ «հատուկ կարգավիճակի» վերաբերյալ հուսահատ խոստումն ավանդաբար ամուր դե-ֆակտո պետության ստեղծման ելակետն են դառնում, որը չի կարող կործանել միջազգային հանրությունը, չի կարող հաղթել կենտրոնական կառավարությունը»,- ամփոփում է Չարլզ Քինգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ