News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել: 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը: «Ժողովուրդ» -ի հետ զրույցում նա անկեղծացավ. «Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետեւ շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ հա՛մ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, հա՛մ էլ բիզնես անել»: Տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետեւ դրանք նկարահանում եւ էկրանավորում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված` Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ: «Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր էլ ենք նկարելու»,- հայտարարեց Հ. Հակոբյանը: Նրա համոզմամբ` ֆիլմը եւս քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքական դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ