News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է վարկաբեկել վերջինիս՝ հերթական նախագահական ընտրություններին ընդառաջ: Հարավամերիկյան այս երկրում նախագահական ընտրությունները կացնակցվեն հոկտեմբերի 12-ին:

Սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով Տարիխ վարչատարածքում, նախագահն իր բողոքն է արտահայտել Վաշինգթոնի կողմից Բոլիվիային թմրավաճառքի դեմ պայքարի ոլորտում իրենց պարտավորությունները չկատարող երկրների շարքում ներառելու համար:

2008թ. Բոլիվիայի իշխանությունները երկրից դուրս են վռնդել ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը եւ մինչ օրս ինքնուրույն հակաթմրանյութային գործունեություն են վարում՝ պնդելով, որ առանց ամերիկյան գործակալների օգնության նրան ավելի լավ արդյունքների կհասնեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իր ելույթում Էվո Մորալեսը Վաշինգթոնին մեղադրել է, որ վերջինիս հավատարիմ չէ թմրանյութերի արտադրության եւ սպառման համար «պատասխանատվության բաշխման» սկզբունքին՝ մատնանշելով, որ այս տարի ԱՄՆ-ն Բոլիվիային «ոչ մի դոլար» չի առանձնացրել հակաթմրանյութային գործունեության կարիքների համար:

«Մենք չենք բողոքում: Օգտագործելով մեր ռեսուրսները՝ մենք արժանիերոն կդիմադրենք այս համաշխարհային չարիքին՝ շնորհիվ մեր հասարակական շարժումների մասնակցության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ