Շվեդադիայի արքա Կարլ 16-րդ Գուստավը Նոկեբյորբոն կամուրջin՝ իր նստավայր Դրոթնինգհոլմից ոչ հեռու, վթարի է ենթարկվել:
«Մեքենան, որի մեջ գտնվել է թագավորը, բավականին վնասվել է սակայն թագավորը չի տուժել», - հաստատել է թագավորական պալատի մամուլի ծառայության ղեկավար Մարգրետա Տուրգրենը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ականատեսների վկայությամբ՝ նորին մեծությունը անձամբ է դուրս եկել վնասված մեքենայից եւ նստել մեկ այլ մեքենա: Պատաhարը տեղի է ունեցել, երբ երկու ավտոմեքենաներ կտրուկ կանգնել են եւ թագավորական ավտոմեքենան բախվել է դրանց: