News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, սեպտեմբերի 14-ին, ժամը 03.40-ին, Երեւանի Մոսկովյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 17-ամյա Հրաչյա Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 02.30-ին, իր ընկերներ ոմն Հայկի եւ Արտաշի հետ Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի հարեւանությամբ տեղադրված սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ գողացել են մետաղադրամներ:

Վնասի չափը պարզվում է:

***

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչյա Պ.-ն սեպտեմբերի 2-ին, ժամը 08.00-ին, իր ընկեր ոմն Արտաշի հետ Մ. Խորենացու փողոցի թիվ 27 շենքի դիմացի բակից գողացել են նույն շենքի բնակիչներ՝ 42-ամյա Արուսյակ Ա.-ին եւ 20-ամյա Սոնա Ս.-ին պատկանող «Ռամբո» ֆիրմայի հեծանիվները` պատճառելով 55.000 եւ 60.000 դրամի վնաս:

***

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի եւ Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտաշը 19-ամյա Արտաշես Ա.-ն է, որը սեպտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ ո Հայկի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ