News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը շարունակելու է համագործակցությունը ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ. կլինեն խնդիրներ, որոնց շուրջ չորս ուժերը միասնական դիրքորոշում կհայտնեն եւ միասին կպայքարեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական ուժը դուրս գա քառյակից եւ կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ։

«Մենք կոալիցիա չենք մտնելու։ Ինչ վերաբերվում է քառյակին, ապա իրենք իրավունք ունեն քարոզել իրենց տեսակետը, մենք էլ՝ մերը։ Թող հանրահավաքին որոշվի, թե ում տեսակետը հաղթեց։ Եթե այնպես ստացվի, որ Սահմանադրական բարեփոխումների շուրջ մեր հարաբերությունները փակուղի մտնեն, դա մեզ չի խանգարի շարունակել մեր համագործակցությունը մյուս հիմնախնդիրների շուրջ»,- ասաց նա։

Նշենք, որ ոչ իշխանական երեք ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում։ Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով ՀՅԴ-ն այսօր հրաժարվել է մասնակցել հանրահավաքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ