News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի գրասենյակում տեղյակ չեն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նախկին պաշտոնին վերադարձնելու համար քաղաքում ստորագրահավաք է սկսվել: NEWS.am-ի հետ զրույցում գրասենյակի աշխատակից Արծրուն Միրզաթունյանը զարմացավ՝ լսելով, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հաստատել է, որ Գորիսում ստորագրահավաք է սկսվել

«Ստորագրահավաքը ես պիտի անեի, իսկ ինձ հանձնարարություն չեն արել, կուսակցությունը նման բան չի ասել: Հաստատ ստորագրահավաք չկա, անհնար ա, որ քաղաքապետն ինքն իմանար, իսկ ես չէ: Իհարկե, ստից-մթից խոսակցություն կա, թե իբր ստորագրահավաք են անում, օրական մի բան են ասում, բայց ես հավատացնում եմ, որ նման բան չկա»,- ասաց ՀՀԿ-ական Արծրուն Միրզաթունյանը:

Այնուամենայնիվ, նա համոզված է, որ գորիսեցիների 90%-ն ուզում է, որ Սուրիկ Խաչատրյանը վերադառնա, իսկ ինքն անձամբ ուրախ կլինի, եթե նման բան լինի:

Նշենք, որ չնայած Վաչագան Ադունցը հաստատել է ստորագրահավաքի մասին լուրերը, Սուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այդ մասին ոչինչ չգիտի:

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում Հակոբյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Հակոբյանի հաջորդի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նրա նախորդի՝ Սուրիկ Խաչատրյանի անունը: Վերջինիս համար ըստ «Ժամանակ» թերթի՝ Գորիսում ստորագրահավաք է սկսվել:

Տպել
Ամենաշատ