News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց Playboy ամսագիրը կազմել է ամերիկյան ամենաուրախ բուհերի վարկանիշը: Ամսագիրը, միաժամանակ, նշում է, որ ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով երեկույթների եւ երաժշտական միջոցառումների անցկացման հաճախականությունը, ուսանողների համար գիշերային կյանքի հասանելիությունը, ինչպես նաեւ միջոցառումների կազմակերպիչների նորարարությունների մակարդակը:

Ըստ Lenta.ru-ի, Ամերիկայի ամենաուրախ բուհերի տասնյակը գլխավորում է Փենսիլվանիայի համալսարանը: Playboy-ը տեղեկացնում է, որ հենց այս ուսումնական հաստատության սաներն են հազարավոր դոլարներ ծախսում երեկույթների ալկոհոլի համար, իսկ համալսարանի մրցակցող ուսանողական միություններն «անպարկեշտության իսկական պատերազմն են մղում»:

Ցուցակում պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնում է Վիսկոնսինի համալսարանը: Այս բուհը երկրորդ հորիզոնականում հայտնվել է հիմնականում Հելոուինի առիթով կազմակերպված յուրօրինակ երեկույթների եւ Mifflin Street Block Party փառատոնի շնորհիվ:

Երրորդ տեղում Արեւմտյան Վիրջինիայի համալսարանն է: Այս բուհն առաջատարների եռյակը եզրափակում է ֆուտբոլային հաղթանակների առիթով ավանդաբար կազմակերպվող աղմկոտ եւ ուրախ երեկույթների շնորհիվ:

Այս եռյակին հետեւում են Արիզոնայի, Այովայի, Կալիֆորնիայի, Սանտա Քրուզի, Մայամիի, Կոլորադոյի, Թեխասի համալսարանները, իսկ ուրախ բուհերի տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ի Սիրաքյուսի համալսարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ