News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաերջանիկ երկրների վերջին վարկանշում Դանիան հայտնվել է երրորդ տեղում՝ առջեւում թողնելով Պանամային եւ Կոստա-Ռիկային: Այդուհանդերձ, Gallup եւ Healthways ընկերությունների կողմից համատեղ անցկացված հարցման արդյունքներով՝ դանիացիները Եվորպայի ամենաերջանիկ ժողովուրդն են:

Gallup-Healthways Well-Being Index-ի կողմից վարկանիշի հիմքումընկած է 5 կատեգորիա. կենսական նպատակների ձեռբերում, կյանքը համայնքում, սոցիալական, ֆինանսական եւ ֆիզիկական բարեկեցություն:

Gallup-Healthways Well-Being Index-ի կողմից 2008թ.-ից կազմվող վարկանշում ԱՄՆ-ն զբաղեցրել է 18-րդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 26-րդը, Գերմանիան 29-րդ, Ֆրանսիան՝ 51-րդ, Ռուսաստանը՝ 62-րդ տեղը: Առավել ապերջանիկ երկրներն են Սիրիան, Աֆղանստանը եւ Հայիթին:

Հարցման մասնակցել են 135 երկրներից ավելի քան 133 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ