News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջին անգամ օգտագործվել է կենսահումուս, որը խթանում է տնկիների լիարժեք աճն ու կպչողականությունը:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե կենսահումուսն  օգտագործվել է Իսակովի պողոտա-Լենինգրադյան, Ազատության, Թեւոսյան, Դավիթ-Բեկ, Սարալանջ, Դավիթ Անհաղթ եւ այլ հասցեների, ինչպես նաեւ Դավթաշենի կամրջի շրջակայքի ծառերի սնուցման նպատակով: Այս ամենի հիմքում նաեւ  տնկիների դեկորատիվ տեսքի ձեւավորումն ու  առողջ աճն  ապահովելն է։ Ներկայում զուգահեռաբար ընթացքի մեջ է ծառերի կրապատումը, ինչի արդյունքում վերանում են միջատներն ու գեղեցիկ տեսք է հաղորդվում բնամասերին: 

Աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 15-ը։ Հիշեցնենք նաեւ, որ  մայրաքաղաքում այս տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 22 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Դրա հետ մեկտեղ, հետագայում նախատեսվում է պոմպերի միջոցով ոռոգման համակարգը սնուցել խորքային հորերի ջրային պաշարներից: Նոյեմբերի մեկից էլ մայրաքաղաքում կմեկնարկեն աշնանային ծառատնկման աշխատանքները: Նախատեսվում է տնկել շուրջ 15 000 ծառ եւ 20 000 վարդի թուփ։ Տնկվող ծառերի տեսականու կազմի մեջ առավելությունը տրվելու է սոսի, կաղնի, թխկենի եւ արոսենի տեսակներին։

Տպել
Ամենաշատ