News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն Ուկրաինայում ընթացող զորավարժություններին չի մասնակցում, որովհետեւ հրավեր չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ուկրաինայում ընթացող զորավարժությունների նախապատրաստական փուլի բոլոր խորհրդակցություններին Հայաստանը մասնակցել է, պարզապես հրավեր չի եղել ուկրաինական կողմից զորավարժություններին մասնակցելու»,- ասաց նախարարը։

Նշենք, որ սեպտեմբերի 15-ից Ուկրաինայի արեւմուտքում մեկնարկել են զորավարժություններ, որոնց մասնակցում են 15 երկրների զինծառայողներ։ Զորավարժություններին մասնակցող մոտ 1300 զինվորականներից 200-ը ԱՄՆ-ից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ