News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում էր պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երեւանի համար 44 դպրոցում։ «Ապրած ու չապրած տարիներ» խորագրով միջոցառմանը ներկա էին մեծաթիվ հյուրեր՝ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքի այլ անդամներ, պոլսահայ երգչուհի Սիպիլը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը եւ ուրիշներ։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե դպրոցի սաները հյուրերին դիմավորել են Հրանտ Դինքի՝ իրենց նկարած դիմանկարների ցուցադրությամբ եւ ազգագրական երգի ու պարի ներկայացմամբ։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել եւ Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է հյուրերին՝ հիշատակելով «Ակոսի» խմբագրի՝ խաղաղությունը որպես դավանանք հավատամքով գործունեությունը։

Ռաքել Դինքի խոսքով՝ շատ հուզիչ է այս կապակցությամբ գտնվել Երեւանում, Հրանտ Դինքի անունն ու գործունեությունը հավերժացնեղ դպրոցում եւ երեխաների աչքերով տեսնել ու շուրթերից լսել Դինքի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ