News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի «Խաղաղության արվեստը» խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը:

Կառավարությունից հայտնում են, որ այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ