News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին եւ NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին:

Վիտալի Կովալյովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ շնորհավորելով Արամայիս Գրիգորյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, հույս է հայտնել, որ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ NABU-ի երկարամյա համագործակցությունը կշարունակվի առաջիկայում եւս:

Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ իր հերթին կարեւորել է երկու կառույցների երկարամյա սերտ համագործակցությունը եւ այն, որ NABU-ի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Հայաստանում, ինչը փաստում է, որ առաջիկայում եւս կողմերի համագործակցությունը կլինի բավականին ակտիվ, իսկ արդյունքներն առավել շոշափելի: Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողության, դրանց արդյունավետ շահագործման եւ կառավարման ավտոմատ համակարգի անցման շրջանակներում համատեղ ծրագրեր ձեռնարկելու, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն ընդլայնելու եւ այդ տարածքների կառավարումն առավել արդյունավետ եւ ժամանակակից դարձնելու հարցերը եւ պատրաստակամություն հայտնել այս ուղղություններով մոտ ապագայում հանդիպել արդեն կոնկրետ նախագծային քննարկումների իրականացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ