News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդիկ արդեն տարածվել են երկրագնդի բոլորչ անկյուններում, սակայն մարդկության թիվը շարունակում է աճել եւ գերծանրաբեռնվածության ճգնաժամն անխուսափելի է: Սակայն բժիշկ Ալ Գլոբուսը, ով աշխատում է ՆԱՍԱ-ում, վստահ է, որ դրանում խնդիր չկա:

Հաջորդ տրամաբանական քայլը, նրա խոսքով, Երկրի ուղեծրի գաղութացումն է մարդկության կողմից: Գիտնականը վստահ է, որ ուղեծրում առաջին անգամ բնակություն կհաստատեն արդեն դարավերջին:

Բժիշկ Գլոբուսը ՆԱՍԱ-ի հետազոտական կենտրոնի աշխատակից է եւ տարիներ շարունակ աշխատել է Հաբլա տիեզերական աստղադիտակի եւ այլ տիեզերական սարքերի վրա: Այս պահին նա տիեզերքում կյանքի գլխավոր կողմնակիցն է, եւ համարում է, որ երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի մարդիկ այցելեն Երկրի ուղեծրի վրա գտնվող քաղաքներ նույնքան հեշտությամբ, որքան որ Լոնդոնից Նյու Յորք ճամփորդելիս:

Մարդկության նման քայլի կարող է դրդել գլոբալ աղետը, ինչպես միջուկային պատերազմն է, նշում է փորձագետը: Այն ժամանակ, երբ բժիշ Գլոբուսը ուղեծրի գաղութացման կողմնակից է, նա չի բացառում, որ ապագայում մարդիկ կարող են ավելի առաջ անցնել ու հասնել Մարս, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Բժիշկ Գլոբուսը նշում է, որ տիզերքի բնակեցումն իրենից ներկայացնելու է Երկրի ժամանակակից քաղաքի նմանօրինակը  եւ մարդկությանը հնարավորություն կտա ապրել դրա սահմաններից դուրս:

Կլինի այն վայրը, որտեղ մարդիկ կարող են ապրել, մեծացնել իրենց երեխաներին, Ամանոր նշել: Ընդ որում Երկրի վրա ուղեծրի բնակիչները կկարողանան հանգստի համար մեկնել:

Թե ինչ տեսք կունենա տիեզերական առաջին գյուղը, ապա գոյություն ունեցող նախագծերի մեծամասնությունն իրենից ներկայացնում է գլան, որի շուրջ պտտվում է արհեստական ձգողականություն առաջացնող սեկցիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ