News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ին կոչ է անում շարունակել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, այս մասին ուկրաինական նախագահը հայտարարել է այսօր Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի պալատների համատեղ նիստի ժամանակ:

«Խնդրում եմ, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղ լինի եւ շարունակի հետեւել իր սկզբունքներին եւ ագրեսորի դեմ հետագա պատժամիջոցներին: Տնտեսական պատժամիջոցները կարեւոր են բազմաթիվ պատճառներով. դրանք օգնեցին ընտրություն կատարել լավի եւ վատի միջեւ, պաշտպանել բարոյական հիմքերը եւ ուշադրություն չդարձնել պրագմատիզմին»,- ասել է նա: Պորոշենկոն նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը «պատերազմ է ազատության, ժողովրդավարության, եվրոպական արժեքների դեմ»:

Ուկրաինական պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան վավերացրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ ուկրաինական ժողովուրդն ընտրություն է կատարել եվրոպական արժեքների օգտին: «Մեկ այլ ազգ որոշել է Ուկրաինային պատժել այդ քայլերի համար: Աշխարհը չի կարող նման պահվածք թույլ տալ»,- ընդգծել է Պորոշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ