Ուրբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը պատրաստվող Ճապոնիան որոշել է առժամանակ հետաձգել տվյալ որոշումը, գրում է The Japan Times-ը: Նշվում է, որ Տոկիոն որոշել է սպասել Մոսկվայի հետագա գործողություններին՝ հերթական խտրական քայլեր ձեռնարկելու շուրջ վերջնական որոշում կայացնելու համար:
Բացի այդ, ճապոնական իշխանությունները դիտարկում են հաջորդ շաբաթ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ռուսաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սեպտեմբերի 19-ին հայտարարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին: Նշում էր, որ պատժամիջոցները կուղղվեն ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներին: