News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Դաշնակցությունն ամենազնիվ քաղաքական ուժն է եւ միշտ էլ պահանջել է, որ լինի խորհրդարանական կառավարման համակարգ: ՀՅԴ-ի` քառյակին հանրահավաքին չմասնակցելու պատճառն այսպես է մեկնաբանում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Դաշնակցությունը իշխանությունից դուրս է եկել ընդամենը մի պահանջով` այն էլ արտաքին քաղաքական հարցի պատճառով: Մյուս կողմից ՀՅԴ-ն առավել ազնիվն է, եւ միշտ էլ պահանջել են, որ լինի խորհրդարանական կառավարման համակարգ: Նրանք երբեք ընդգծված առաջատար չեն ունեցել: Հետեւաբար, ցանկանում են խորհրդարանական կառավարման համակարգ: Այնպես որ մյուս ուժերի կողքին ամենազնիվն է»,- այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ոչ իշխանական քառյակից երեքի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաքը, որին ՀՅԴ-ն սակայն չի մասնակցելու: Որպես պատճառ` նշվում են Սահմանադրական բարեփոխումների մասին տարակարծությունը: Հիշեցնենք, որ քառյակի երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են Սահմանադրական բարեփոխումներին եւ հանրահավաքի ժամանակ հենց այդ մասին էլ խոսելու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ