News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քառյակի վերջին նիստում արձանագրվեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցով կա առանցքային խնդիր, բայց որոշվել է, որ մյուս բոլոր հարցերում համագործակցությունը շարունակվելու է եւ առավելագույնս պետք է կոռեկտ լինել միմյանց նկատմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ որոշ լրատվամիջոցներում փորձ է արվում հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀՅԴ չմասնակցելու որոշումից հետո պիտակավորել Դաշնակցությանը, Աղվան Վարդանյանն ասել է, որ իրենք սպասում էին նման արձագանքների. «Այդ քայլն անելուց հետո գիտակցում էինք, որ կլինեն այդ կարգի արձագանքներ, բայց մենք վստահ ենք մեր որոշումներում, հակառակ դեպքում, եթե տրվեինք տարբեր արձագանքներին, ապա կլինեինք մեկ այլ բան, բայց` ոչ պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ: Շեքսպիրն ասում է` «կատուն կմլավի, շունն էլ կհաչի»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հիշյալ որոշման պատճառներին, ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշել է, որ հանրահավաքի ժամանակ հնարավոր չէր շրջանցել սահմանադրական բարեփոխումների թեման, որի վերաբերյալ քառյակի մյուս ուժերի հետ իրենց կարծիքները տարբերվում են:

Նշենք, որ ոչ իշխանական երեք ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում։ Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով ՀՅԴ-ն հրաժարվել է մասնակցել հանրահավաքին: Այս որոշումից հետո տարբեր շրջանակներ ՀՅԴ-ին մեղադրեցին իշխանությունների կողմն անցնելու եւ քառյակին դավաճանելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ