News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկավոր է անել ամեն հնարավորը Հայաստանի անկախության ամրապնդման համար, դրա համար կա մեկ ուղի՝ կառուցել ամուր, ժողովրդավար հանրապետություն, ինչպես որ նշված է Սահմանադրությունում:

Այս մասին Անկախության օրվա առթիվ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես չէի ցանկանա, որպեսզի մենք միայն սեպտեմբերի 21-ին գնահատեինք մեր անկախությունը, խոսեինք մեր ձեռքբերումների եւ բացթողումների մասին: Այնպիսի տպավորություն է, որ մեզ համար անկախությունը ընդամենը վերացական օր է՝ օրացույցում նշելու համար, որը պետք է  հիշել, որի համար պետք է պայքարել եւ աշխատել միայն նրա համար, որպեսզի ձանձրալի, հոգեցունց  հայտարարություններ անել», - նշել է Զոհրաբյանը: Ըստ նրա՝ այս օրերին կարելի է լսել բազմաթիվ հայտարարություններ, որ անկախությունը բարձր արժեք է: Ընդ որում այդ  հայտարարություններն անում են այն քաղաքական գործիչները, որոնք իրենց պաշտոնով անում են ամեն ինչ՝ Հայաստանի անկախությանը վնասելու համար, ամեն ինչ երկրի ինքիշխանությանը դեմ են անում: «Կարծում եմ՝ մենք անկախությունը պետք է գնահատենք ոչ կեղծ հայրենասիրական պաթոսով, որից իմ սիրտն անձամբ խառնում է, երբ խորհրդարանում ողբերգական տեքստեր եմ լսում՝ երրորդ դասարանի շարադրության մակարդակի: Հայրենասիրությունը պետք է գործով ապացուցվի, հայրենասիրությունն այն է, որ յուրաքանչյուրն անի ամեն ինչ՝  երկրի անկախությունն ամրապնդելու համար», - ընդգծել է պատգամավորը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է կառուցել այնպիսի երկիր, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Սակայն այսօր մենք այդպիսի երկիր չունենք: Մենք պետք է այնպես աշխատենք, որպեսզի ունենանք այնպիսի երկիր, որի հետ հաշվի նստեն, որի խոսքը հարգում են, որի հետ բանակցում են հավասար պայմաններում, այլ ոչ թե՝ որպես վասալի: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ամեն  տարի սեպտեմբերի 21-ին ասել, որ մեր անկախությունն ամրապնդվել է եւ մենք ավելի ինքիշխան ենք», - նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե՝ հանրապետությունը Խորհրդային Միության կազմից դուրս բերելու եւ անկախ պետություն ստեղծելու մասին։Անկախությունը խորհրդարանի կողմից պաշտոնապես հռչակվեց սեպտեմբերի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ