News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի դատարանը պարելու համար կալանավորված 6 մարդկանց դատապարտել է մինչեւ մեկ տարի պայմանական ազատազրկման եւ մտրակի 91 հարվածների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեք կին եւ երեք տղամարդ կալանավորվել են այն բանից հետո, որբ Թեհրանի փողոցներում նկարահանված տեսահոլովակը, որտեղ նրանք պարում են Ֆարել Ուիլյամսի «Happy» երգի ներքո, YouTube-ում հարյուր հազարավոր դիտում է ապահովել:

Իրանի իսլամական օրենքները արգելում են հակառակ սեռի ներկայացուցիչներին միասին պարել, իսկ կանայք իրավունք չունեն հասարակական վայրերում հայտնվել առանց հիջաբի:

Կալանքը միջազգային իրավապաշտպան խմբերի կողմից խիստ քննադատության  արժանացել, իսկ սոցիալական ցանցերում պարողներին աջակցող արշավ է սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ