News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուբլու արժեզրկմամբ եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պատճառով Հայաստանի ֆինանսական համակարգում նոր խնդիրներ են առաջ եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս խնդիրները պետք է դիտարկել՝ կախված նրանից, թե ռուբլու արժեզրկումը ինչպես է անդրադառնում Ռուսաստանի տնտեսության վրա: Տնտեսագետի փոխանցմամբ՝  պատժամիջոցներից հետո Ռուսաստանի տնտեսության մեջ խնդիրները ամբողջական են դառնում, 2013թ առկա խնդիրները 2014թ  ավելի տեսանելի են:

«Ռուսական տնտեսության խնդրները ոչ  թե միայն պատժամիջոցների հետ է կապված, այլ ռուսական տնտեսությունը 2013թ երկրորդ կիսամյակից հայտնվել էր մի  իրավիճակում, երբ զարգացման նախադրյալներ չուներ եւ զարգացման հնարավորությունները սպառվել էին: Այդ մասին հատկապես շատ էր խոսում Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը, ով ասում էր, որ եթե տեղի չունենա բարեփոխումներ, հետագայում խնդիրներ են առաջանալու, պետք չէ ռուսական տնտեսությունը ծանրաբեռնել պաշտպանական կամ սոցիալական ծախսերով, որը նախատեսում էր 2014-2016թթ բյուջեն, իրեն ոչ ոք չլսեց, կարծում էին, թե նա իր հայրենիքի թշնամիներից է»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ Ռուսաստանի տնտեսությունը տարիներ շարունակ մեծ կախվածության մեջ էր հայտնվել եվրոպական եւ ամերիկյան տնտեսություններից  եւ այդ երկրների ֆինանսական համակարգից: Եւ հիմա պատժամիջոցները խիստ սահմանափակումներ են առաջացնում, նախորդ տարիներին առկա  ֆինանսական հոսքերը եկող տարի չեն լինելու եւ այն կազմակերպությունները, որոնք պատժամիջոցների տակ են, խիստ վատ ֆինանսական վիճակում են հայտնվելու: Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ հենց ֆինանսական միջոցների պակասությամբ է պայմանավորված ռուբլու արժեզրկումը: «Փաստոորեն թեեւ պատժամիջոցների հետեւանքով տեղի է ունենում սպառողական ապրանքների կտրուկ աճ, Ռուսաստանի տնտեսությունը զուտ ներմուծման առումով գրավիչ չէ, պատրաստ չէ իր պահանջները բավարարել միայն իր տեղական արտադրանքով: Երկրաժամակետ առումով եթե հաջողվի ռուսական իշխանություններին այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ներքին արտադրությունը դրանից օգտվի, դրա համար անհրաժեշտ են նոր ներդրումներ եւ տեխնոլոգիաներ, ինչի հնարավորությունը չունի եւ հայտնի չէ՝ ինչքանով է պատրաստ Ռուսաստանի տնտեսությունը դրան»,-ասաց նա:

Պատժամիջոցների պատճառով, տնտեսագետի փոխանցմամբ, ռուսական տնտեսությունը ոչ միայն չի աճի, այլեւ խորը ճգնաժամի մեջ կհայտնվի, որի դուրս գալու հնարավորությունները չեն երեւում: «Ցավոք ռուսական իշխանության մեջ հաղթանակային տրամադրություներն են տիրում, օբյեկտիվ գնահատելու կարողությունը կորցրել են»,-ավելացրեց Վահագն Խաչատրյանը:

ՀԱԿ անդամը շեշտեց, որ  պատժամիջոցները ազդում են այն երկրների վրա, որոնք կապված են Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը համարվում է ԱՊՀ երկրներից ամենասերտ տնտեսական համագործակցության մեջ գտնվող երկրներից մեկը. «Այն ինչ տեղի է ունենում  Ռուսաստանում, խիստ ազդեցություն է ունենալու: Հայաստանի տնտեսությունը առանց այդ էլ բարվոք վիճակ չէ, ինչը պայմանավորված է ներքին տնտեսական եւ քաղաքական խնդիրներով:

Հարեւան երկրներում եւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները իրենց ազդեցությունը ունեն, բայց դա բարդացնում է վիճակը, քանի որ Հայաստանի ներքին տնտեսության վիճակը շատ բարդ է, Հայաստանը կարող էր օգտվել պատժամիջոցները  ռուսական շուկա մտնելու համար, եթե մենք ունենայինք մրցունակ տնտեսություն, որը պատրաստ է այդ շուկա մտնելու, մեր տնտեսությունը եւ իշխանությունը նոր շուկա մտնելու խնդիր չեն դրել, մենք ավելի շատ այսօր շուկաներ ենք կորցնում, քան ձեռք բերում»,-ասաց տնտեսագետը:

Այն ընկերությունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու եւ դրանք ներկայացված են ՀՀ-ում, որեւէ ներդրում չեն կարողանալու անել, «հնարավորությունները սահմանափակ են եւ գոյատեւման հարց է դրված»: Մյուս ազդեցությունը տրանսֆերների մասով է, ՌԴ-ից եկող տրանսֆերները կազմում են 90 տոկոս, դրանք Հայաստանի տնտեսության առանձին ճյուղ են, հետեւաբար՝ ՌԴ-ում գտնվող համերկրացիները կստանան արժեզրկված ռուբլի եւ կքչանան փոխանցումները: Վահագն Խաչատրյանը հավելեց, որ ազդեցությունները շատ-շատ են, դրանց մի մասն էլ կերեւա ժամանակի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ