News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իտալիայի եղբայրներ՝ ազգային դաշինք» իտալական կուսակցության առաջնորդ Ջորջիան Մելոնին աշխարհի քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների դեմ արշավի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել է սպիտակ ապարանջան, գրում է «Qelsi Quotidiano»-ն:

Ապարանջանի վրա պատկերված է արաբական «ն» տառը, որը «Իսլամական պետության» զինյալները փակցրել են Մոսուլի քրիստոնյաների տներին: Խորհրդանշական նվերը նախագահին հանձնվել է հռոմի սբ. Բարդուղիմեոս բազիլիկա այցի ավարտին, որտեղ հանգչում են Հայող ցեղասպանության ժամանակ զոհված հայերի մարմինները:

Հիշեցնենք, որ Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը ներկա է գտնվել «Արեւելքի առակը. Քրիստոնեությունը նոր հազարամյակի խնդիրների առջեւ» ֆոտոցուցահանդեսին: Բացի այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Հռոմի սբ. Բարդուղիմեոս բազիլիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ