Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 11 հասցեի դիմաց, սեպտեմբերի 18-ին, ժամը 16.30-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: