News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի գիտնականները Լեսթերշիր կոմսության Հալլաթոն գյուղի մատուռի տարածքում 11 մարդու մնացորդներ են հայտնաբերել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ մարդկանց հողին են հանձնել 14-րդ դարում: ABC News-ի փոխանցմամբ, հնագետներին ավելի շատ ցնցել է ոչ թե կմախքների տարիքը, այլ տղամարդու եւ կնոջ մնացորդները:

Բանն այն է, որ զույգը մահացել է ձեռք ձեռքի բռնած: Այդպիսով, նրանք 700 տարի չեն բաժանվել միմյանցից: Հնագետները խոստովանել են, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են տղամարդու եւ կնոջ, ինչպես նաեւ մնացած մարդկանց հուղարկավորել փոքրիկ մատուռում, այլ ոչ թե Հալլաթոնի եկեղեցում:

Leicester Mercury-ի փոխանցմամբ, գիտնականները ենթադրում են, որ նրանք հիվանդ են եղել, հանցագործ կամ հեռվից եկած ուխտավորներ, որոնց հրաժարվել են հուղարկավորել եկեղեցում:

Մասնագետներին արդեն հաջողվել է պարզել նրանցից մի քանիսի մահվան պատճառը: Փորձաքննության արդյունքների համաձայն՝ տղամարդկանցից մեկը մահացել է գլխի վնասվածքներին, հնարավոր է՝ մարտի ժամանակ գլխին ստացած կացնի հարվածից:

Բացի կմախքների հուզիչ միությունից եւ մյուս 9 մարդկանց կմախքներից, հնագետները նաեւ արծաթե պեննիներ են հայտնաբերել, քարի եւ ապակու բեկորներ: Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունը, որպեսզի պարզեն անբաժան զույգի մահվան պատճառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ