News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն որոշ երկրների, որոնք անկախություն ստացան Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանն իր անկախությունը նվաճեց մարտի դաշտում՝ ինչպես արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ Հայաստանի սահմանները պաշտպանելիս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հայ ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ։

Ըստ նրա` մեր ժողովրդի համար անկախությունը բացարձակ արժեք է, քանի որ հարյուրամյակների ընթաքում Հայաստանը զուրկ է եղել անկախությունից: «Մեր հայրերը եւ ավագ եղբայրները պայքարել են` մեզ ընձեռելով ապրելու եւ անկախ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություն: Այս տեսակետից մենք պետք է գիտակցենք, որ ամենաերջանիկ սերունդն ենք, քանի որ ապրում ենք անկախ Հայաստանում», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է, որ իհարկե, անկախ Հայաստանն էլ է բացթողումներ ունեցել, սակայն ձեռքբերումներն ավելի շատ են` «պետական անկախ ինստիտուտներ, անկախ բանակ, ինչու չէ, անկախ մամուլ, եւ ամենակարեւորը, անկախ սերունդ, որն այլեւս իրեն չի պատկերացնում այլ պետության կազմում»:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե՝ հանրապետությունը Խորհրդային Միության կազմից դուրս բերելու եւ անկախ պետություն ստեղծելու մասին։ Անկախությունը խորհրդարանի կողմից պաշտոնապես հռչակվեց սեպտեմբերի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ