News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անգլիացիները խաղացին շոտլանդացիների էմոցիոնալ բացության վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողներին հայտարարեց ՀԱԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա կարծիքով, շոտլանդացիները ոգեւորվեցին էքզիթ փոլի տվյալներով, որով անկախության կողմնակիցների մասնաբաժինը գերազանցում էր 50%-ը: «Երբ նրանք դա տեսան, միանգանից սկսեցին այդ մասին խոսել: Եվ անգլիացիները միանգամից իրենց համար վտանգ որսացին ու համապատասխան քայլեր ձեռնարկեցին», - հավելեց Մանուկյանը: Ընդ որում, միավորվեցին նույնիսկ կուսակցություններ, որոնք այլ պայմաններում շատ հեռու են իրարից՝ լեյբորիստներ, պահպանողականներ, լիբերալներ: Նրանց հակադիր արշավների արդյուքն էլ հենց եղավ 45%-ը: «Ես մի քանի անգամ եղել եմ Շոտլանդիայում, այնտեղ ունեմ ծանոթներ, եւ բոլորին քաջ հայտնի է, որ շոտլանդացիները տասնամյակներ ու դարեր շարունակ ձգտել են անկախության», - ընդգծեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ինքն անձամբ է հետեւել այդ գործընթացին հենց այն պատճառով, որ անկախության ձգտումը այդ ժողովրդի արյան մեջ է: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, ապա անկախություն ստանալու դեպքում Շոտլանդիան բացարձակապես մատնված չէր լինի աղքատության: «Այնտեղի տնտեսությունը նույնիսկ գերազանցում է անգլիականին, իսկ միջին մասնագիտական կթրության շոտլանդական համակարգը աշխարհում լավագույնն է», - հավելեց Մանուկյանը:

«Եվրոպան այժմ չափազանց սիրահարված է ինքն իրեն, իր կառուցվածքին, ուստի այստեղ գերակշռում է պահպանողականությունը», - հավելեց Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ