News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդուն՝ Արմեն Արամայիսի Ասլանյանն ազատ է արձակվել: մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի  աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նստավայրը՝ Գորիս, մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ: Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին շարունակում է մնալ մեղադրյալ, միայն թե նրա նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Նրան մեղադրանք է առաջադրված ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Արամայիսի Ասլանյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:  Իսկ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Փորձաքննությունները հաստատել են նրա մոտ թմրանյութի առկայությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ