News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Չեխիան սեպտեմբերի 20-ին Իրաքի Քրդստանին սպառազինությունների հերթական չափաբաժինն է ուղարկել, որի կազմում գնդացիրների եւ Կալաշնիկովի ինքնաձիգի փամփուշտներ են, հաղորդում է հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Մեդեկը:

Սպառազինությունների առաջին չափաբաժինն Իրաքի քրդերին ուղարկել են Չեխիայից սեպտեմբերի 18-ին:

Կանադացի գործընկերների հետ համաձայնության համաձայն՝ քրդերի համար սպառազինությունների մատակարարումը Չեխիայից իրականացնելու է կանադական ՌՕՈւ «Boeing C-17 Globemaster III» ինքնաթիռը: Սա եւ հետագա մատակարարումներն իրականացվելու են ի պատասխան Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի դիմումին՝ ուղղված միջազգային հանրությանը «Իսլամական պետության» դեմ պայքարում օգնելու համար, սակայն դրանք համաձայնեցված են նաեւ Բաղդադում Իրաքի կենտրոնական կառավարության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպառազինությունների մատակարարման մեջ մտնում է 8 մլն փամփուշտ գնդացիրների համար, 10 մլն փամփուշտ Կալաշնիկովի ինքնաձիգի համար, 5000 ական զրահամեքենաների համար եւ ձեռքի 5000 նռնակ: Սպառազինությունների ընդհանուր արժեքը կկազմի 2 մլրդ դոլար, սակայն իրաքյան քրդերին դրանք անվճար են տրամադրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ