«Արեւելք-2014» զինավարժությունների մեկնարկի հետ համատեղ Ռուսատանի պշտպանության նախարարությունը առաջին անգամ կհայտնվի սոցկայքերում: Ռազմական գերատեսչության պաշտոնական էջերը գրանցված են Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում եւ Youtubе-ում», ասվում է գերատեսչության կայքում:
Ծրագրվում է, որ նախարարությունը այդ հարթություններում ռուսական բանակում տեղի ունեցող «առավել նշանակալի միջոցառումների վերաբերյալ» տեղեկություններ կտեղադրի:
Նախարարության էջերում մեկնաբանությունները բաց են: Գերատեսչությունում էջերի զարգացման համար «կառուցողական առաջարկություններ են ակնկալում»: