News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը՝ «խրամատը չլքելու մասին», ոչ թե կարգապահական էր, այլ ռազմավարական խնդիր էր լուծում: NEWS.am-ի հետ զրույցում նախագահի՝ սեպտեմբերի 6-ի հանձնարարությունն այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Սխալ եք մեկնաբանել, սա մշտական պրոցես է, որտեղ կուսակցության նախագահը տարեկան մի քանի անգամ Գործադիր մարմնի ժամանակ որդեգրած քաղաքականությունը նպատակահարմար դարձնելու համար որոշակի որոշումներ է կայացնում, որը քննարկվում է Խորհրդի նիստում եւ բանաձեւում է: Այսինքն մամուլը վերագրեց, որ կարգապահական խնդիր էր լուծում, դա ռազմավարական խնդիր ունի, որպեսզի ավելի ակտիվ մասնակցեն Ազգային ժողովի նիստերին, հասարակությանը բացատրեն մեր խնդիրների մասին, ինչպես լինում է քաղաքական բոլոր կուսակցություններում»,-  ասաց ԱԺ նախագահը:

Նշենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Նա ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է համարել:

Տպել
Ամենաշատ