News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Ալվանք գյուղի բնակիչ, 24-ամյա Վրեժ Բ.-ն մեղադրվում է անչափահաս կնոջը ծեծելու եւ խոշտանգելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Վրեժը, հանդիսանալով զինծառայող, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ  գտնվելով անչափահաս Լիլիթի հետ, ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար վերջինիս նկատմամբ կատարել է խոշտանգում, այն է ՝դիտավորությամբ նրա մարմնի տարբեր մասերին պարբերաբար հարվածներ հասցնելու եղանակով պատճառել է ուժեղ ցավ, ապա, զրկելով շարժվելու հնարավորությունից՝ Լիլիթի կամքին հակառակ կտրել  մազերը:

Վրեժ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 118-րդ հոդվածով: Առաջինը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Տպել
Ամենաշատ