News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանը տառապում է շաքարային դիաբետով եւ այժմ կալանավայրում դեղեր է ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Մհեր Դավթյանը:

«Վլադիմիր Ղուկասյանն այս պահին կալանավայրում բուժում է ստանում, բայց վիճակն այնքան վատ չէ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխեն: Մենք այժմ ամեն ինչ անում ենք, որ նրա խափանման միջոցը փոխեն եւ ազատ արձակեն: Վերաքննիչ դատարանը, սակայն, դեռ բողոքի քննության օրը չի նշանակել: Սպասում ենք»,- ասաց նա:

Հարցին, թե այս գործով երկու կալանավորված անձ կա, հնարավոր է միասին քննվեն՝ փաստաբանը պատասխանեց. «Սրանք առանձին քրեական գործեր են, միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Մեզ համար էական էլ չէ, թե ինչ է արել Կարեն Կոնգուրցեւը, ինչում են նրան մեղադրում: Մեզ առաջադրված մեղադրանքն այլ բովանդակություն ունի եւ շաղկապվածություն ինքս չեմ տեսնում»:

Նշենք, որ 15-ամյա հանդբոլիստի դանակահարելու մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա Կարենը, որի գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել դատարան

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին եւ պատճառել մահ: Այս գործով 2014թ. սեպտեմբերին կալանավորվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, որն ըստ նախնական մեղադրանքի՝ թերացել է աշխատանքում, որն էլ առաջացրել է 15-ամյա հանդբոլիստի մահը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ