News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ռազմածովային նավատորմի ուղղաթիռների կեսը պատրաստ չէ թռիչքների, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով ԳՖՀ-ի պաշտպանության նախարարության հրապարակած փաստաթղթին:

Փաստաթղթից հետեւում է, որ հունիսի 16-ին Sea Lynx Mk88A ուղղաթիռներից մեկի ստուգումների ժամանակ ուղղաթիռի պոչի հատվածի եզրակարում 20 սմ-անոց ճեղքվածք է հայտնավերվել: Նույն բացթողումը դիտարկվել է նաեւ մյուս ուղղաթիռներում: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել դադարեցնել տվյալ տեսակի բոլոր ուղղաթիռների թռիչքները եւ լրացուցիչ վերահսկողություն սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բունդեսվերի փաստաթղթի համաձայն, ուղղաթիռների ստուգումը կավարտվի հաջորդ տարվանից ոչ շուտ, ինչը սահմանափակում է գերմանական ռազմածովային նավատորմի հնարավորությունները:

Պարբերականի տեղեկություններով՝ Sea Lynx ուղղաթիռները 1981թ.-ից վեր կազմում են Գերմանիայի սպառազինության մի մասը եւ զբաղեցնում ռազմածովային ուժերի ուղղաթիռների նավատորմի մոտ կեսը: Երկրորդ կեսը բաղկացած է Sea King տիպի 21 ուղղաթիռներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ