News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը հույս ունի պապիկ դառնալ: Ավելի վաղ Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, չթաքցնելով բերկրանքը, որեւէ մեկնաբանություն չէին տալիս իրենց դուստր Չելսիի հղիության վերաբերյալ:

Բիլ Քլինթոնը հայտարարել է. «Հուսով եմ, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը պապիկ կդառնամ: Չեմ համբերում: Այժմ մենք սպասում ենք ամեն րոպե»: Նա նաեւ նշել է, որ երեխայի սեռը այս պահին հայտնի չէ:  «Ես չգիտեմ: Իմ աղջիկն ու փեսան նախընտրեցին չիմանալ: Նրանք անակնկալ են ուզում»,  փոխանցում է Gazeta.ru-ն:

Հիլարի Քլինթոնը եւս անցած ուրբաթ անկեղծացել էր՝ ասելով, որ  շատ է մտածում` թոռնիկն աղջիկ է լինելու, թե` տղա:

Հիշեցնենք, որ  Չելսի Քլինթոնի եւ նրա ամուսին Մարկ Մեզվինսկիի սպասվող առաջնեկի մասին լուրը հաղորդվել էր դեռեւս ապրիլին: Չելսին այն ժամանակ ասել էր. «Ես հուսով եմ, որ իմ երեխաների համար կլինեմ իմ մոր նման լավ մայրիկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ