News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարրիս Ասլամը, ով մթերային Nisa Retail խոշոր ընկերության աշխատակից է, վերջերս հայտարարել է, որ մտադիր է ղեկավար պաշտոն ստանձնել ձեռնարկությունում, որը Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից է:

«Մոնոպոլիա» խաղի 18-ամյա սիրահարը  13 տարեկանում թողել էր դպրոցը, որպեսզի աշխատի ընտանեկան բիզնեսում եւ Nisa Retail-ի խորհրդի կազմ էր մտել երեք տարի առաջ՝ իր զարմիկ Ռազա Ռահմանի հետ: Աշխատանքը համատեղելով իրավաբանական ֆակուլտետում ուսանելու հետ՝ Ասլամն ասել է. «Ես ունեմ տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի մեր ընկերությունն ապագայում: Հինգ տարուց մեր շրջանառությունը կաճի մինչեւ 3,2 մլրդ դոլարի»:

Երիտասարդը վստահ է, որ իր տարիքը խոչընդոտ չի լինի այդ պաշտոնի ճանապարհին: «Երկու տարի առաջ շատ քննադատություններ հնչեցին, երբ ես տնօրենների խորհրդի անդամի դիմում ներկայացրի: Իմ մրցակիցները երեք գործընկերներս էին, որոնք ավելի փորձառու էին, սակայն ընտրեցին ինձ»:

Սակայն անցյալ շաբաթվա վերջին ընկերության հրապարակված  հայտարարությունում ասվել է. «Դիմում կարող է ներկայացնել ցանկացած  ոք, սակայն գործադիր տնօրենի պաշտոնն ստանալու համար փորձ է անհրաժեշտ, կառավարման մեծ փորձ», - ասված է փաստաթղթում»: Սակայն, չնայած դրան, Ասլամին աջակցում են շարքային աշխատողները, փոխանցում է FederalPost-ը:

Հիշեցնենք, որ Nisa Retail ընկերությունը հիմնադրվել է 1977 թ.` որպես անկախ սուպերմարկետների Հյուսիսային միավորում, որպեսզի պաշտպանի մանրածախ առեւտրականների շահերը: 

Ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Նիլ Թերթոնն  իր հեռանալու մասին հայտարարել էր անցյալ ամիս: Նրա հաջորդը դժվար խնդրի է բախվելու, քանի որ ընկերոթյան հաճախորդների մի մասը հրաժարվել են դրա ծառայություններից `27-ամյա համգործակցությունից հետո, փոխանցում է  Mail Online-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ