News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վայրի ցանկությունը թեթեւակի չափազանցված է, սակայն հենց բարի կամքի ավելցուկն էր կանգնած «Եվրոպական հարեւանության» քաղաքականության ծրագիրը մեկնարկելու վերաբերյալ Եվրամիության 2004 թվականի որոշման հետեւում: ԵՄ-ն մեծ հաճույքով սկսեց 16 հարեւանների վերափոխումը՝ նպատակ ունենալով «ընկերների շրջանակ» կառուցել դեպի արեւելք (նախկին կոմունիստական երկրներ) եւ հարավ՝ Միջերկրականի երկայնքով: Այս մասին «Կրակե օղակ Եվրոպայի շուրջ» վերնագրով հոդվածում գրում է «The Economist»-ի վերլուծաբանը:

Հեղինակի կարծիքով՝ ընդունելով կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի ութ երկրների՝ ակումբը հավատում էր, որ բավական ազդեցություն ունի, որպեսզի փոփոխությունների հասնի նաեւ իր հարեւանների մոտ՝ առանց հնարավոր անդամակցության տեսքով պարգեւի: «Իսկ հիմա՝ 10 տարի անց, ԵՄ-ն կրակե օղակի մեջ է հայտնվել արեւելյան եւ հարավային ճակատներում: Ավելի քան 3.000 մարդ է սպանվել այս տարի Ուկրաինայում մարտական գործողությունների հետեւանքով: Այնտեղ նույնպես, ինչպես եւ Վրաստանում ու Մոլդովայում, լեգիտիմ իշխանությունների կամքին հակառակ՝ ռուսական զորքեր կան: Ադրբեջանը ձերբակալում է ակտիվիստներին, ինչպես նաեւ աճում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի հետ լարվածությունը. անկլավ, որտեղ երկու երկրներն էլ պատերազմել են 1990-ականների սկզբին: Բելառուսի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է մնալ Եվրոպայի վերջին բռնապետը: Մինչ այդ՝ հարավում. անկայունություն Լիբիայում, Եգիպտոսում 2011թ. տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջացած հույսերը ձախողվեցին ռազմական հակահեղափոխությամբ, իսկ իսրայելցիներն ու պաղեստինցիները կրկին ցույց տվեցին, որ ԵՄ-ի գործողությունների ոչ մի պլան չի կարող նրանց ստիպել չսպանել միմյանց»,- գրում է հեղինակը:

Նա նաեւ հարց է տալիս. ինչո՞ւ, ամեն դեպքում, «Եվրոպական հարեւանության» քաղաքականության ծրագիրը չարդարացրեց իրեն: Նրա կարծիքով՝ բազմաթիվ դեպքերում Եվրամիության մոտեցումները ճնշվեցին երկրների ներսում, քանի որ ԵՄ-ն չի կարող վերահսկել ներքաղաքական գործընթացները: Սակայն այլ դեպքերում ԵՄ-ին կարելի է մեղադրել միամտության համար: Այսպես, օրինակ, Ուկրաինայում հազարավոր ուկրաինացիներ, ովքեր Կիեւում գրավեցին Մայդանը, հանդես էին գալիս եվրոպական ինքնության օգտին եւ մերժեցին Յանուկովիչի հետխորհրդային տեսլականն ու երկրում ծաղկող կոռուպցիան: Սակայն իրավիճակի հեգնանքը նրանում էր, որ ռուսները «Եվրոպական հարեւանության» քաղաքականությանն ավելի լուրջ վերաբերվեցին, քան եվրոպացիներն իրենք: Դրանից հետո արթնացավ եւ աշխարհաքաղաքականությանը վերադարձավ նաեւ Եվրոպան:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Եվրամիությունը եւ Ուկրաինան վավերացրին Ասոցացման մասին համաձայնագիրը: Սակայն Ուկրաինայի՝ Եվրոպայում կոչման մասին տարբեր ընկալումն ակնհայտ դարձավ, երբ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ հիմա ոչ ոք չի համարձակվի Ուկրաինայի համար փակել ԵՄ-ի դուռը: Եվրախորհրդարանի որոշ անդամներ շփոթմունքով իրենց ոտքերի տակ էին նայում:

«Ոչ ոք չի հավատում, որ ԵՄ-ի արեւելյան հարեւանները մոտեցել են Միությանն անդամակցելուն, իսկ հարավայինները երբեք չեն էլ մոտենա: Սակայն, ինչպես երեւում է որոշ ազդանշաններից, Եվրամիությունն ավելի մտահոգված է թվում նրանով, որպեսզի նվազեցնի իր հարեւանների ձգտումները»,- կարծում է հեղինակը:

Նա նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք վատացել են այն բանից հետո, երբ Էրդողանի կառավարությունը թեքվեց դեպի արեւելք, դեռեւս խճճված է: Անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Բացի այդ, Թուրքիայի շուրջ մեկ միլիոն սիրիացի փախստականների ապաստան է տվել, որոնցից շատերը ձգտում են դեպի Եվրամիություն:

Այսպիսով, այս տարի ԵՄ անդամները, ամեն դեպքում, սկսել են գործել: Թվում է՝ Արտաքին հարաբերությունների հարցերի նոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կգնահատի գլոբալ մարտահրավերները: «Դա ԵՄ անվտանգության ռազմավարությունը վերագնահատելու հնարավորություն է, եթե Մոգերինին մեծ երկրների կողմից տրամադրված բավական լծակներ եւ բավարար հավակնություններ ունի»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ