News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կայացել է «Երկրները մեկ տանիքի տակ» քառօրյա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, մրցանակների են արժանացել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը (մրցանակը ստացել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար Փրայս Քլարքը), ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինիու Դուարդե Մոնտեիրոն, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորի Վասիլեն, ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդ Էլեյզին, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, Լիբիայի, Չեխիայի դեսպանները, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանը, Ինդոնեզիայի պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանը, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան եւ հայրենական բիզնես ընկերակցություններ եւ ընկերություններ, որոնց թվում նաեւ՝ «Բիլայն» ընկերությունը:

Նշենք, որ արդեն 5 անգամ շարունակ, Երեւանում անցկացվում է «Երկրները մեկ տանիքի տակ» փառատոնը, որը ներառում է  ցուցահանդես եւ համաժողով: Այս տարի փառատոնի ցուցահանդեսը կազմակերպվել էր Կարապի լճին հարակից տարածքում, որտեղ երկու օրերի ընթացքում ավելի քան 30 երկրներ, ի դեմս 90 կազմակերպությունների, ներկայացրել են իրենց արտադրանքը, ազգային մշակույթը խոհանոցը, ինչպես նաեւ ավանդույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ