News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի տարբեր տոնավաճառների շուրջ մի քանի հարյուր աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ, որտեղ իրենց բողոքն են հայտնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: 

Ըստ այդ օրենքի՝ նրանք պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Տոնավաճառների աշխատակիցները բողոքում են, որ մի քանի օր առաջ իրենց տեղեկացրել են, որ այսուհետեւ իրենք պետք է ամեն օր իրենց վաճառած ապրանքների մասին ճշգրիտ տեղեկություն տրամադրեն հարկային մարմնին:

«Օրական երեք հազար դրամ ենք վաստակում, որը մեր հացի գումարն է: Օրենք գրողները եկել, տեսե՞լ են, թե ինչ է կատարվում շուկայում: Հիմա ես 5 նասկի վաճառեմ, մեկը պակաս ասեմ, ինձ դրա համար կտուգանեն: Վարչապետը մինչեւ այդ խոստումներ էր տալիս…»,- բողոքում են բնակիչները:

Կառավարության դիմումների ու նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ցուցարարներին առաջարկեց 10 հոգով բարձրանալ՝ վարչապետի հետ խնդիրը քննարկելու համար, սակայն բողոքող քաղաքացիները չհամաձայնեցին եւ անդադար վանկարկում էին՝ «վարչապետ, վարչապետ»՝ պահանջելով, որ նա անձամբ իջնի իրենց հետ խոսելու։

Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ շենքից եւ այժմ զրուցում է ցուցարարների հետ։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
Ամենաշատ