News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել է Դեր Զորում հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Արամ Ա. Կաթողիկոսը խոր ցավով եւ հուզումով տեղեկացավ Տեր Զորի եկեղեցու ականահարման մասին: Վեհափառ Հայրապետին հասած տեղեկության համաձայն, ծրագրված ոճիր է Տեր Զորի մեջ Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված եկեղեցու, նրան կից գտնվող թանգարանի եւ համալիրի ականահարումը ոճրագործների կողմից:

Վեհափառ Հայրապետը խստիվ դատապարտելով հիշյալ ոճրային արարքը ասել է. «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին եւ Հայաստանի hանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը, մենք բարբարոսային արարք ենք համարում: Այս ոճրի հետեւում գտնվող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը եւ հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Տեր Զորը, որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, չի կարելի քանդել մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ»:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ականապատել եւ պայթեցրել էր Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: NEWS.am-ին Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը հայտնել էր, որ կոտրվել են եկեղեցու ապակիները, կան ճաքեր, սակայն շինությունը ավերված չէ: «Վերականգնողական աշխատանքները կսկվեն մարտական գործողությունների ավարտից հետո», - հավելել էր Ռեիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ