News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դեր Զորում ռմբահարման արդյունքում տուժած հայկական հուշարձանն ու եկեղեցին անպայման կվերականգնվեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Եկեղեցու տարածքում պայթյունները որոտացել էին մոտ մեկ շաբաթ առաջ:

Նրա խոսքով` կոտրվել են եկեղեցու ապակիները, կան ճաքեր, սակայն շինությունը ավերված չէ: «Վերականգնողական աշխատանքները կսկվեն մարտական գործողությունների ավարտից հետո», - հավելել է Ռեիսյանը: 

Նշենք, որ նախօրեին եկեղեցու տարածքում եւս մի քանի պայթյուն էր որոտացել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այդ կապակցությամբ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դիմել է հավատացյալներին եւ վստահեցրել, որ հուշարձանը եւ եկեղեցին կվերականգնվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ