News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1997թ. բարեգործական աճուրդում արքայադուստր Դիանայի վաճառած զգեստները կրկին աճուրդի կդրվեն, գրում է The Daily Mail-ը:

Բոլոր զգեստների հեղինակը, բացառությամբ մեկի, արքայադստեր մտերիմ ընկերուհի Քեթրին Ուոքերն է: Հավաքածուն Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվել էր Դիանայի մահից մեկ ամիս առաջ: Այժմ անանուն գնորդները իրենց լոտերը կներկայացնեն  Բեւերլի Հիլզի  Julien's Auctions աճուրդում, որը կկայանա դեկտեմբերի 5 –ին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Սպասվում է, որ առավել մեծ հետաքրքրություն կներկայացնի դիզայներ Զանդրա Ռոուդսի հեղինակած զգեստը, որով Դիանան ներկայացել էր 1987թ. Լոնդոնի Birthright Benefit ակցիային: Ըստ աճուրդի տան գնահատականի՝ լոտի արժեքը կարող է 60 հազարից հասնել 100 հազար դոլարի: Ենթադրվում է, որ մի քանի այլ զգեստներ կվաճառվեն 60–80 հազար դոլարով:

Նաեւ վաճառքի է հանվելու արքայադուստր  Դիանայի մասնակցությամբ աճուրդի կատալոգի կրկնօրինակը եւ արքայադստեր ինքնագրով հրավիրատոմսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ