News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները առանց ուղիղ հարցադրման չեն արձագանքի Սիրիայում «Իսլամական պետություն» (ISIS) կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման փաստին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ Սիրիայում հակակառավարական գործողությունները սկսվելուց ի վեր Թուրքիան Ասադի իշխանությունը տապալելու համար սկսեց տարբեր միջոցներով աջակցել գրեթե բոլոր ընդդիմադիր խմբավորումներին՝ իր դեմ ունենալով 2 կարեւոր նպատակ՝ հեռացնել Ասադին եւ իշխանության բերել Թուրքիայի հետ կապ ունեցող սուննի մուսուլմանական խմբավորման եւ երկրորդ պլանում չեզոքացնել Սիրիայում ակտիվացած քրդական տարրն ու Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայերին հեռացնել այդ տարածքից՝ ոչնչացնելով նաեւ հայերի հոգեւոր-մշակույթային ժառանգությունը։

Ըստ թուրքագետի՝ դժվար է ենթադրել, թե որ հայկական մշակութային կամ հոգեւոր կառույցն է ոչնչացվում կոնկրետ թուրքական ցուցումով, սակայն պետք է հաշվի առնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ կան մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ եւ նրանք հանգիստ կատարում են Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության հրահանգները։

«Թուրքական լրատվամիջոցներում տեղ չեն գտել Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցման մասին տեղեկություններ։ Միայն Ստամբուլի հայկական «Ակոս»-ը եւ քրդական մի կայք է գրել դրա մասին։ Սա նշանակում է, որ եթե արձագանք չկա, ուրեմն Թուրքիայի իշխանությունները չեն արձագանքի այս դեպքին։

Թուրքական իշխանությունները միայն ուղիղ հարցին ստիպված կլինեն պատասխանել, սակայն շատ մեծ բան չեն ասի։ Նրանց պատասխանը կլինի հետեւյալ ոճի մեջ, թե իրենք չեն ընդունում սրբավայրերի պայթեցումները անկախ դրանց կրոնական պատկանելությունից եւ կարող են օրինակ բերել, որ իրենք վերանորոգել են Վանի Աղթամարի հայկական եկեղեցին»,-նշեց Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ