Երեւանի Գ. Նժդեհի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 22-ին, ժամը 02.20-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Միցուբիշի», «ԲՄՎ» եւ «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դեյու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: