News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի կունենա «Up» երիտասարդական թատրոնի ռեժիսորի Սամսոն Մովսեսյանի կողմից բեմադրված «Քիթը» ներկայացումը:

Նիկոլայ Վասիլիեւիչ Գոգոլի «Քիթը» պատմվածքի մոտիվներով բեմադրված ներկայացումը կցուցադրվի սեպտեմբերի 24-ին՝ 19:00-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:

Մայոր Կովալյովի պատմությունը բացահայտում են երեք ուսանուհի-դերասաններ Սոնա Մաթեւոսյանը, Անաիս Սարդարյանը եւ Սյուզաննա Հովհաննիսյանը:

Ներկայացումը շատ մրցանակներ ունի, այդ թվում՝ «Արտավազդ 2012» Ազգային թատերական մրցանակաբաշխության լավագույն ռեժիսոր անվանակարգում:

Հայաստանի թատերական գործիչների միությունը գտնվում է Մաշտոցի պողոտայում: Մուտքն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ